2015թվ. հիմնադրված «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (TCF) ընկերությունն աշխարհում ամենամեծ և հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություններից է, որը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մարքեթինգով և հանրային դրամահավաքով (crowdfunding)։

Ընկերության գրասենյակները տեղակայված են Երևանում, Նյու Յորքում և Շենժենում։ Արդեն շուրջ տասը տարի լինելով մարքեթինգի ոլորտում՝ TCF-ն իրականացրել է աշխարհում ամենամեծ թվով միլիոն դոլարը գերազանցող հանրային դրամահավաքի (crowdfunding) արշավները և ներկայացված է Forbes ամսագրում, ինչպես նաև այլ հեղինակավոր հրատարակություններում։
Շնորհակալություն, մեր մասնագետը շուտով կկապվի Ձեզ հետ
Oops! Something went wrong while submitting the form.
$110+
ՄԼՆ Հավաքված
1000+
Միջազգային Գործընկեր
100+
Մասնագետների Թիմ
10
Տարվա Փորձ
Քրաուդֆանդինգ ֆորմուլա ընկերությունը, լինելով Հայաստանում առաջատար նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների ասպարեզում, առաջին անգամ հայաստանյան ՏՏ ոլորտում իրականացնում է պարտատոմսերի թողարկում։ Պարտատոմսերի տեղաբաշխողը  «Դայմենշն» ներդրումային ընկերությունն է, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ պարտատոմսերի շուկա ստեղծողը (market maker):
Պարտատոմսերը ձեռք բերելու համար կարող եք կապվել մեր թիմի հետ։
Շնորհակալություն, մեր մասնագետը շուտով կկապվի Ձեզ հետ
Oops! Something went wrong while submitting the form.

Պարտատոմսերը՝ որպես եկամտաբեր ներդրում

Պարտատոմսերը ֆինանսական կայունության և եկամտաբերության ամենաապահով ու եկամտաբեր միջոցներից են։ Պարտատոմս ձեռք բերելով իրավունք եք ստանում սահմանված ժամկետում պարտատոմսը թողարկողից հետ ստանալ պարտատոմսի անվանական արժեքը և հավելյալ տոկոսագումարներ՝ արժեկտրոնի տեսքով։
Այլ կերպ ասած՝ գնելով պարտատոմս՝ որոշ ժամանակ անց հետ եք ստանում ներդրած գումարը հավելյալ եկամտով:
Feature imageFeature imageFeature imageFeature imageFeature image

Պարտատոմսերն ապահով են և ունեն մի շարք առավելություններ համեմատած բաժնետոմսերի և ավանդների հետ.

  • Սովորաբար ավելի քիչ ռիսկային են, քան բաժնետոմսերը։
  • Առնվազն ապահովում են կայուն եկամուտ և գումարի ամբողջական վերադարձ ժամկետի ավարտին (3 տարի անց):
  • Ավանդների վաղաժամ մարումը կարող է ենթադրել նախօրոք զգուշացում և տոկոսագումարի ոչ լրիվ ստացում պայմանագրի խզման պահին։ Ցուցակված պարտատոմսերը կարելի է գնել/վաճառել տվյալ օրվա առքի/վաճառքի գնով, որը հնարավոր է լինի ավելի բարձր և ներդրողին ապահովի հավելյալ եկամուտ։

Անհրաժեշտ Տեղեկատվություն

ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Անվանական արժեք
100,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալ
400,000,000 ՀՀ դրամ
Թողարկվող պարտատոմսերի քանակ
4,000 հատ
Առաջարկի  իրականացման  սկիզբը  (ներառյալ՝  ժամկետի ցանկացած հնարավոր  փոփոխությունները)
07.01.2025թ.
Առաջարկի իրականացման ավարտը (ներառյալ՝  ժամկետի ցանկացած հնարավոր  փոփոխությունները)
07.04.2025թ.  

Անհրաժեշտության դեպքում  ժամանակահատվածը կարող է  երկարացվել եւս 2 ամսով:   Ընդ որում, եթե պարտատոմսերն  ամբողջությամբ տեղաբաշխվում են  մինչ այդ ամսաթիվը, ապա  առաջարկի  իրականացման  ավարտի  օր է հանդիսանում այն օրը, երբ  վաճառվել է վերջին պարտատոմսը:
Առաջարկի  իրականացման  սկիզբը  (ներառյալ՝  ժամկետի ցանկացած հնարավոր  փոփոխությունները)
07.01.2025թ.
Շրջանառության ժամկետ
36 ամիս
Տարեկան տոկոսադրույք
12.75%
Վճարման պարբերականություն
Եռամսյակային
Տեղաբաշխող
«Դայմենշն» ՓԲԸ
Թողարկող
«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ՍՊԸ
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 06․11.2024թ-ի թիվ 1/423 Ա որոշմամբ:
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է պարտատոմսը, և ինչպես է այն աշխատում Քրաուդֆանդինգ ֆորմուլա ՍՊԸ-ում:

Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որի միջոցով կարող եք ներդրում կատարել «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ՍՊԸ-ում և սահմանված ժամկետում ստանալ Ձեր ներդրած գումարը՝ հավելյալ եկամուտով: Քրաուդֆանդինգ ֆորմուլայի պարտատոմսերի Ծրագրային Ազդագիրը գրանցված է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից։

Ինչու՞ պետք է ընտրեմ Քրաուդֆանդինգ ֆորմուլայի պարտատոմսերը:

Ընկերության պարտատոմսերը առաջարկում են բարձր՝ տարեկան 12,75% եկամտաբերություն։

Կարո՞ղ եմ արդյոք վաճառել գնված պարտատոմսերը։

Այո, Ընկերության պարտատոմսերը կարող եք վաճառել ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո՝ հիմնականում տեղաբաշխման ավարտից հետո 1-3 ամսում՝ ստանալով մինչ այդ կուտակված տոկոսագումարները:

Ինչպե՞ս կարող եմ գնել Քրաուդֆանդինգ ֆորմուլայի պարտատոմսեր:

Պարտատոմսեր գնելու համար՝

  • Պետք է ունենալ կամ բացել արժեթղթերի հաշիվ։ Արժեթղթերի հաշիվ բացում են Հաշվի օպերատոր հանդիսացող բանկերը և ներդրումային ընկերությունները։ Հաշվի օպերատորների ցուցակը՝ CDA։
  • Գումարը փոխանցել Ինեկոբանկի 2050422356271002 դրամային հաշվեհամարին մինչև ժամը 14։00-ը՝ այդ օրվա գնով պարտատոմսերը ձեռք բերելու համար։ Պարտատոմսերի ամեն օրվա գներն այստեղ։
  • Լրացնել և ստորագրել պարտատոմսերի ձեռքբերման հայտը։
  • Վերոնշյալ գործողությունները հաջող իրականացբելուց հետո Դուք կդառնաք Քրաուդֆանդինգ ֆորմուլայի կողմից թողարկված պարատատոմսերի ներդրող։
Հավելյալ փաստաթղթեր
Avatar photoAvatar photoAvatar photo

Թողեք Ձեր կոնտակտային տվյալները։

Մեր մասնագետները շուտով կկապվեն Ձեզ հետ։
Շնորհակալություն, մեր մասնագետը շուտով կկապվի Ձեզ հետ
Oops! Something went wrong while submitting the form.