Ունե՞ք հետաքրքիր գաղափար կամ յուրահատուկ ապրանք: Պատրա՞ստ եք արտադրել այն և նվաճել միջազգային շուկաները: Հրաշալի է! Մենք փնտրում էինք հենց Ձեզ:
Innovate Armenia-ն նորարարական ապրանքների համահայկական մրցույթ է, որը նպատակ ունի խթանել նորարարությունը մեր երկրում և արտադրել միջազգային շուկաներում մրցունակ ֆիզիկական ապրանքներ։
Համահայկական նորարարական գաղափարների մրցույթ
Հնարավորություն՝ Ձեր գաղափարներն ու արտադրանքը դարձնելու իրականություն
Ճանապարհ դեպի միջազգային հաջողություն
Դե ուրեմն, ի՛նչ եք սպասում։ Միացե՛ք Innovate Armenia 2024-ին, միասին դարձնենք այն իրականություն:Innovate Armenia-ն կազմակերպվում է TCF Armenia-ի կողմից՝ Հայաստանում նորարարությունը խթանելու նպատակով։
Դիմելու համար պետք է լրացնել հայտը
Այո՛, կարող եք: Մենք հասկանում ենք, որ շատ նորարարություններ դեռ կարող են գտնվել զարգացման փուլում: Կարևորը Ձեր գաղափարի պոտենցիալն է:
Ո՛չ, եթե Ձեր ֆիզիկական պրոդուկտն արդեն իսկ առկա է շուկայում։ Ձեր հայտը չի կարող ընունվել։
Ոչ, մրցույթը բաց է բոլոր ոլորտների համար: Սակայն հիշեք, որ մենք փնտրում ենք նորարարական ֆիզիկական պրոդուկտներ:
Նորարարության փորձագետների ժյուրին կգնահատի յուրաքանչյուր նորարարություն համաձայն՝ “Իսկ ինչպես են որոշվելու հաղթողները մասում” նշվածի :
Խնդրում ենք տրամադրել բավարար տեղեկատվություն, որպեսզի մենք կարողանանք հասկանալ Ձեր նախագիծը: Եթե ունեք գաղտնիության մտահոգություններ, կարող եք նշել դա Ձեր հայտում:
Եթե նախագիծը կամ նորարարությունը մշակվել է Ձեր աշխատանքի ընթացքում, խորհուրդ ենք տալիս քննարկել մասնակցությունը Ձեր գործատուի հետ: Կարևոր է, թե ում սեփականությունն է հանդիսանում գաղափարը։
Ներառեք Ձեր ֆիզիկական պրոդուկտի նկարագրությունը, դրա նորարարական հատկանիշները, շուկայական ներուժը և ինչպես է այն լուծում իրական խնդիրներ: Մանրամասները արդեն ներկայացված են հայտում
Մեր մրցույթը համահայկական է, ցավոք այս անգամ չեք կարող մասնակցել։
Մրցույթը բաց է սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 31-ը, 2024թ.:
Կարող եք ուղարկել Ձեր հարցերը` info@tcf.team հասցեին կամ զանգահարել` +374 44 441 050, +374 44 441 060: Շատ օգտակար կլինի գրանցվել ու մասնակցել տեղեկատվական օրերին։
Այո՛, կարող եք ներկայացնել մի քանի տարբեր պրոդուկտներ, սակայն յուրաքանչյուրի համար պետք է լրացնել առանձին հայտ:
Մենք լրջորեն ենք վերաբերվում մտավոր սեփականության պաշտպանությանը: Ժյուրին և մենք կազմակերպիչներս ստորագրում են գաղտնիության (NDA): Սակայն խորհուրդ ենք տալիս մասնակիցներին նախապես ձեռնարկել անհրաժեշտ քայլեր իրենց մտավոր սեփականությունը պաշտպանելու համար: